Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Որդուս տարար, գոնե ազգիս պահիր Դու, ՏԵՐ

Որդուս տարար, գոնե ազգիս պահիր Դու, ՏԵՐ
21.09.2025 | 13:12

Ձյուն է տեղում գլխիս, որդի՛ս, չգիտեմ՝ ի՞նչ անեմ,

Հոգիս մղկտում է, որի՞դ ցավը տանեմ։

-Նա՛ն, պինդ գրկիր՝ հոր պես.... որդուդ եմ լուռ փարվում,

Հայացքս նկարիդ՝ թաքուն արտասվում եմ։

Եռաբլուր եմ գնում, տունդ արցախոտ է՝

Ամենուր արցախցի՝ օդում լոկ կարոտ է...

Նստում շիրիմիդ մոտ, Մասիսին եմ նայում,

Խռով է հայացքը՝ իր պատկերն են ջնջում։

Աչքերս փակում եմ՝ Մաշտոց, Խորենացի,

Գլխիկոր անցնում են, վրաս էլ չեն նայում։

Աղոթքով եմ փակում աչքս ամեն գիշեր.

Որդուս տարար, գոնե ազգիս պահիր Դու, ՏԵՐ։

Աշխարհը դավադիր, կյանքը դարձած անեծք,

Սա էր լոկ ստացածս, տվածս միայն ՍԵՐ:

Ձյուն է մաղում հուշիկ, իջնում գլխիս թել-թել,

Օրերս ցրտում են... ինձ տաք տունդ տար, Մեն...

Կարին ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 5248

Մեկնաբանություններ